AM
20 June 2002 - 18:04 AMT

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲԱՆԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌԵՎՍ ԱՆՀՆԱՐ Է, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Մոտակա տասը տարիների ընթացքում Հայաստանում դժվար թե հնարավոր լինի ստեղծել բանակ պրոֆեսիոնալ հիմքի վրա: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նախարարի խոսքերով, դա առաջին հերթին կապված է մեծ ծախսերի հետ, որոնք այժմ անհնարին են հանրապետության համար: Ընդ որում Ս.Սարգսյանը հաստատել է, որ 2000 թվականին այնուամենայնիվ եղել է հայկական բանակում պրոֆեսիոնալ բնույթի որոշ տարրեր մտցնելու փորձ: Մասնավորապես, ժամկետային ծառայությունը ավարտածներին առաջարկվել էր դառնալ պրոֆեսիոնալ տանկիստներ: Սակայն նրանց վերապատրաստումից հետո ծագեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են` ծառայության կազմակերպումը, տեղաբաշխումը, ապահովումը բնակարաններով, աշխատավարձը: Եվ այդ փորձը, նախարարի վկայությամբ, փաստորեն անհաջող ավարտ ունեցավ: Հայաստանում, սպաներից բացի, կան ռազմական մասնագետներ, որոնց հետ կնքված են պայմանագրեր: Սակայն այդպիսի մարդիկ քիչ են եւ հայկական բանակի կորիզը այսօր կազմում են ժամկետային զինծառայողներրը, նշել է Սերժ Սարգսյանը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: