AM
20 October 2023 - 06:21 AMT

FULL COOL. ՀՀ ամենամեծ սառնարանային տնտեսություններից մեկը կարող է ընդունել մինչև 10,000 տ մթերք

Արմավիրի մարզում արդեն 28 տարի FULL COOL սառնարանային տնտեսությունը մթերում ու արտահանում է հայկական բերքը՝ անուշահամ մրգերի համը ներկայացնելով աշխարհին։

FULL COOL-ը Հայաստանի ամենամեծ սառնարանային տնտեսություններից է, որը միաժամանակ կարող է ընդունել մինչև 10,000 տոննա մթերք։

Սառնարանային տնտեսության 5 հարկից յուրաքանչյուրում 5 սառնարան կա, որոնցից ամենափոքրը տեղավորում է մոտ 500 տոննա մթերք։

Ընկերությունն ունի իր սեփական բեռնատարները։ Ամեն տարի մի քանի տասնյակ ընկերություններ և ֆերմերներ կարողանում են իրենց մթերքները պահել FULL COOL-ի սառնարաններում՝ իրենց ցանկալի ժամանակահատվածում։

Ընկերությունն արդեն մեկնարկել է նաև սեփական պահածոների արտադրությունը՝ տարատեսակ կոմպոտներ, ջեմեր, մուրաբաներ ու մարինադներ, որոնք արտահանվում են Եվրոպա։ FULL COOL-ը պահածոների ստացման համար մթերքները գնում է հենց գյուղացիներից, իսկ արտադրությունում աշխատում են տեղացիները։

FULL COOL-ի գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ ընկերությունը վերազինել է սառնարանները և արտադրությունը համալրել նոր տեխնիկաներով՝ ամբարձիչով, շշալցման, եփման, փաթեթավորման սարքավորումներով։

Ընկերությունն արդեն հիմնել է նաև սեփական ինտենսիվ այգիները։ Մոտ 30 հեկտար տարածքում մոտ ապագայում բերք կտան սալորի և ծիրանի հազարավոր ծառերը։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։