Նախօրեին HALO TRAST բրիտանական հումանիտար ոչ կառավարական կազմակերպությունը, որը զբաղվում է ականազերծմամբ, Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծել է իր ստեղծման օրից սկսած միլիոներորդ ականը: Ինչպես նշել է Ղարաբաղում ականզերծման ծրագրի համակարգող Շեյն Պրիչարդը, ԼՂՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաեւ տեղի բնակչության ակտիվ աջակցությամբ, հանրապետության տարածքում վնասազերծվել է 37 հազար չպայթած ռազմամթերք: Այդ կապակցությամբ ԼՂՀ ղեկավարությունը հույս է հայտնել որ HALO TRAST-ը չի դադարեցնի իր գործունեությունը Ղարաբաղում, քանի դեռ հանրապետության տարածքում չի ոչնչացվել ողջ չպայթած ռազմամթերքը:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: