AM
30 April 2009 - 18:55 AMT

ԱՄՀ-ն արդեն 240 մլն դոլար է փոխանցել Հայաստանին

Հայաստանն արդեն 240 մլն դոլար է ստացել 540 միլիոնից, որ ԱՄՀ-ն հատկացրել է Հայաստանին վճարային բալանսի կայունացման համար, այսօր խորհրդարանում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը: Ընդ որում, նա նշել է, որ մնացած միջոցներն, որոնք կուղղվեն միջազգային պահուստների լրացմանը, Հայաստանը կստանա 28 ամսվա ընթացքում հավասարաչափ մասնաբաժիններով:

ԱՄՀ-ն վարկ կտրամադրի Հայաստանին 5 տարի ժամկետով եռամյա արտոնյալ շրջանով, տարեկան 1,54 տոկոսադրույքով: