AM
28 October 2023 - 08:41 AMT

Քերոբյանը Լոնդոնում քննարկել է ուղիղ չվերթերի կազմակերպման հնարավորությանը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 26-ին Լոնդոնում հանդիպել է Բիզնեսի և առևտրի պետական դեպարտամենտի նախարար Տիմոթի Մինտոյի հետ։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ուղիղ չվերթերի կազմակերպման հնարավորությանը։

Հանդիպմանը քննարկվել են առևտրի, ծառայությունների և ներդրումների հետ կապված հարցեր, հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։