AM
13 November 2023 - 07:04 AMT

Դոլարի առքի նվազագույն գինը 398 դրամ է, վաճառքինը՝ 406 դրամ

ՀՀ բանկերում նոյեմբերի 13–ի՝ ժամը 10։15-ի դրությամբ, Rate.am-ի տվյալներով, դոլարի առքի նվազագույն գինը 398 դրամ է, վաճառքինը՝ 406 դրամ, դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 403 դրամ է, վաճառքի դեպքում ՝ 408 դրամ: Նոյեմբերի 11-ի համեմատ տատանումներ չեն գրանցվել։

Մեկ եվրոն գնվում է 420 դրամ նվազագույն և 428 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 433 դրամ նվազագույն և 444 դրամ առավելագույն փոխարժեքով:

Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4.06 դրամ նվազագույն և 4.36 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 4.46 դրամ նվազագույն և 4.61 դրամ առավելագույն փոխարժեքով։