Idplus-ը բացառիկ խաղարկություն է սկսում` Idplus-ում նվեր-քարտ գնելիս կարելի է մասնակցել խաղարկությանը և շահել նվեր-քարտ։
Այսինքն՝ նվիրում ես ու ստանում նվեր։
Նվեր-քարտերի խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ idplus լոյալության հարթակում գնել Cenomi Retail Armenia-ի թվային նվեր-քարտ և նվիրել սիրելիներին։ Դա արդեն մասնակցություն է ապահովում խաղարկությանը՝ կարող ես շահել 20 հատ 20,000 դրամ արժողությամբ նվեր-քարտերից մեկը։
Cenomi Retail Armenia-ի նվեր-քարտերով կարելի է գնումներ կատարել Zara, Bershka, Pull and Bear, Massimo Dutti, Zara Home, OYSHO, Stradivarius, Charles & Keith և խմբի այլ բրենդային խանութ-սրահներում։
Խաղարկության արդյունքներին երկար սպասել պետք չէ․ դրանք կամփոփվեն դեկտեմբերի 18-ին idplus-ի ինստագրամյան էջում։ Բոլոր հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով՝ համակարգչային ծրագրի օգնությամբ։