AM
23 November 2023 - 10:08 AMT

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեսակապով քննարկում է անցկացրել Հնդկաստանի նոր և վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության վերաբերյալ հարցեր։

Նախարարը կարևորել է նաև օրերս Հայաստանի՝ Միջազգային արևային դաշինքին միանալու փաստը և հույս է հայտնել, որ այդ շրջանակներում ևս հարաբերությունները նույն տեմպով կզարգանան։

Նախարար Սանոսյանը կարևորել է հնդկական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման, արդիականացման նախագծերում։

Կարևորվել է նաև համապատասխան մասնագիտական խմբերի փոխադարձ այցերը Հայաստան և Հնդկաստան՝ փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նպատակով։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ սահմանահատումների տվյալներով` 2010 թվականից սկսած 20–30 հազարից քիչ հնդիկ կա Հայաստանում, նրանք աշխատանքային միգրանտներ են։