Այսօր առավոտյան ժամը 10-ի շրջանում Երեւանի կենտրոնում անհայտ անձանց կողմից սպանվել է Երեւանի պետական համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետի դեկան Կարեն Մկրտչյանը: Ականատեսների վկայությամբ, ինչպես տեղեկացրել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, հանցագործները կրակել են Կ. Մկրտչյանի վրա, երբ նա դուրս էր գալիս Սայաթ Նովա փողոցի վրա գտնվող շենքից, եւ չքացել դեպքի վայրից օտարերկրյա համարանիշներով սպիտակ «Նիվայով»: Ոստիկանությունն առայժմ ոչինչ չի հաղորդում տեղի ունեցածի մասին: