2002 ֆինանսական տարվա համար ԱՄՆ Պետդեպարտամենտը 103 միլիոն դոլարի օգնություն է հատկացրել Հայաստանին: Միջոցները բաշխվում են մոտավորապես հետեւյալ կերպով` ժողովրդավարության աջակցման ծրագրերին-27,8 միլիոն դոլար, շուկայական բարեփոխումների համար-31,1 միլիոն դոլար, անվտանգության ամրապնդման ծրագրերին-10,2 միլիոն դոլար, հումանիտար օգնության նպատակով- 5,1 միլիոն դոլար, միջսեկտորային նախաձեռնություններին-28,8 միլիոն դոլար: Նշենք, որ ընթացիկ տարում անվտանգության ոլորտում Հայաստանին ցուցաբերովող օգնության ծավալները գրեթե կրկնապատկվել են անցյալ տարվա 5,6 միլիոն դոլարի համեմատությամբ: Տվյալ գումարի մեջ է մտնում նաեւ 4,4 միլիոն դոլարի ռազմական օգնությունը` ուղղված ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերի հետ օպերատիվ համատեղելիության բարձրացմանը:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: