AM
18 December 2023 - 12:56 AMT

Քերոբյան․ ՀՀ-ում ալյումինե ռադիատորների գործարան կբացվի

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ 2024–ի հունվարին Հայաստանում կբացվի ալյումինե ռադիատորների գործարան։ Նա այդ մասին ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։

«Նախկինում չի եղել, սա բարձր տեխնոլոգիական արտադրություն է»,- ասել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Քերոբյանն ընդգծել է, որ գործարանում ռադիատորների արտադրությունն իրականացվելու է զրոյից։