AM
25 December 2023 - 10:29 AMT

ՊԵԿ․ 2023-ի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 737,866

2023 թ. նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 737,866, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

«Հարկ վճարողների կողմից 2023 թվականի նոյեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 737, 866, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 36,435-ով կամ 5.2%-ով․ տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից»,–ասվում է ՊԵԿ հայտարարության մեջ։