AM
5 May 2009 - 08:04 AMT

Գրանցվել է «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ» ՓԲԸ-ի «ԷՐԵԲՈՒՆԻ» նոր մասնաճյուղը:

Կենտրոնական բանկի նախագահի մայիսի 4-ի թիվ 1/574Ա որոշման համաձայն գրանցվել է «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ» ՓԲԸ «ԷՐԵԲՈՒՆԻ» մասնաճյուղը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

Հայ-ռուսական արտահանման-ներմուծման բանկ, հիմնադրվել է 1998 թվականին` ձեռնարկատիրության աջակցության եւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ֆինանսական հոսքերի սպասարկման համար:
2006 թվականի հոկտեմբերից բանկը մասնակցում է գերմանական KfW բանկի «Հիփոթեքային շուկայի կայուն զարգացում» ծրագրին:
Բանկը հանդիսանում է «VISA International» եւ «Master Card International» միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ, SWIFT համակարգի անդամ:

2005 թվականի մոսկովյան «Իմպէքսբանկը» գնեց «Առէկսիմբանկի» բաժնետոմսերի 19,91%-ը:
2007 թվականի նոյեմբերի 29-ին Գազպրոմբանկ Բաց բաժնետիրական ընկերությունը ստանալով ՀՀ ԿԲ հավանությունը, ձեռք բերեց «Առէկսիմբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի հսկիչ փաթեթը:
Տեղեկություններ «Առէկսիմբանկ» ՓԲԸ-ում նշանակալի մասնակցություն ունեցող բաժնետերերի մասին, նրանց անվանումը, մասնակցության չափը. «Գազպրոմբանկ» ԲԲԸ` 80,0854000%, Ռայֆֆայզենբանկ` 19,9146000%: