AM
5 May 2009 - 08:59 AMT

«Արմավիան» 4 տոկոս զեղչ է հայտարարել ընկերության կայքի միջոցով ձեռքբերված բոլոր ավիատոմսերի վերաբերյալ

«Արմավիա» ավիաընկերությունը 4 տոկոս զեղչ է հայտարարում բոլոր ուղղություններով «Արմավիայի» պաշտոնական կայքի մջոցով ձեռքբերված բոլոր ավիատոմսերի վերաբերյալ: Այդ մասին հաղորդել են ավիաընկերության մամլո ծառայությունից:

Համաձայն հաղորդագրության, «Արմավիայի» պաշտոնական կայքի միջոցով ձեռքբերված ավիատոմսերով մեկնող ավիաընկերության յուրաքանչյուր 15000-րդ ուղեւորին հաճելի անակնկալ է սպասվում:

«Արմավիա» ավիաընկերությունն Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի ( IATA) անդամ է:

«Արմավիա» ավիաընկերությունն ամսական կատարում է շուրջ 250 չվերթ` ԱՊՀ, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներ ավելի քան 30 ուղղությամբ:

2008 թվականին «Արմավիա» ավիաընկերությունը փոխադրել է գրեթե 647000 ուղեւոր:

Ընկերությունն ունի Ա-319 (3), Ա-320 (2), Իլ-86, Տու-134 տիպի օդանավեր:

«Արմավիան» կլինի առաջին ավիաընկերությունը, որը ձեռք է բերում Սուխոյ Superjet S-100 նոր ինքնաթիռը, որը կհամալրի օդանավերի շարժակազմը մինչեւ 2009 թվականի վերջը: