AM
19 June 2002 - 15:12 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՉԻ ԲԱՑԱՌԵԼ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Թուրքիայի արտգործնախարար Իսմաիլ Ջեմը հայտարարել է հաջորդ շաբաթ Ստամբուլում, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպելու մտադրության մասին : «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, Իսմաիլ Ջեմը չի բացառել նաեւ, որ գագաթնաժողովի շրջանակներում կարող է կայանալ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: