Կառավարության նիստում հաստատվել է Ասիական զարգացման բանկից 60 մլն եվրո վարկի ներգրվումը, որի շրջանակում նախատեսվում է կառուցել Երևանի Իսակով–Արշակունյաց ճանապարհահատվածը, որն իրար կկապի մի քանի վարչական շրջան։
Ենթադրվում է, որ նոր ճանապարհի կառուցմամբ տրանսպորտային մեծ հոսքեր կուղղվեն և կնվազեցվեն խցանումները։ Հիմնական ճանապարհի երկարությունը կլինի մոտ 2 կմ:
Ծրագրով նախատեսվում է կամուրջ կառուցել Հրազդան գետի վրա, թունելային անցում Արշակունյաց պողոտայում և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույցը:
Համաձայնագրով նախատեսված ծրագիրը պետք է ավարտին հասցվի 2027 թ. սեպտեմբերի 30–ին, իսկ վարկը պետք է մարվի մինչև 2028 թ. մարտի 31–ը:
ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. նոյեմբերին: