AM
5 May 2009 - 16:08 AMT

Հայաստանի Կենտրոնական բանկը չի խառնվում կոմբանկերի վարկային քաղաքականությանը

Բանկերն ուզում են աշխատել վճարունակ հաճախորդների հետ, երեքշաբթի օրը Երեւանում լրագրողներին հաղորդել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Այսօր բանկերն ուզում են աշխատել առողջ հաճախորդների հետ»,- ասել է նա:

Կենտրոնական բանկի նախագահի խոսքերով, եթե բանկերը սկսեն այն հաճախորդների վարկերի ձեւակերպումը, որոնք նախկինում խնդիրներ են ունեցել, արդյունքում կհայտնվեն շատ բարդ իրադրությունում: «Դա կհանգեցնի այդ վարկերի դուրսգրման հետաձգմանը»,- ասել է նա:

Դրա հետ կապված նա ավելացրեց, որ Կենտրոնական բանկը չի խառնվում կոմբանկերի վարկային քաղաքականությանը: «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ միջամտություններն անհիմն են»,- ավելացրել է նա: