AM
20 January 2024 - 07:12 AMT

Ամերիաբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրլն դրամը

Ամերիաբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամը` 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով 1 տրիլիոն 53 մլն դրամ, ինչն աննախադեպ ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգում:

Ամերիաբանկը 10-րդ տարին անընդմեջ պահպանում է շուկայի առաջատարի դիրքը վարկային պորտֆելի մեծությամբ. 31.12.23թ. դրությամբ Բանկի վարկային պորտֆելի մասնաբաժինը շուկայում կազմում է 19.6% նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 17.6%-ի համեմատ:

2023թ. Բանկի վարկային պորտֆելի աճը կազմել է մոտ 34%, մինչդեռ նույն ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում գրանցվել է վարկային պորտֆելի աճ 20.7%-ով։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: