AM
19 June 2002 - 14:05 AMT

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՀԵՐՔԵԼ Է ՍԱԴԱՐԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ադրբեջանա-հայկական սահմանի վրա` Սադարակում, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների առաջիկայում կայանալիք հանդիպման մասին հաղորդագրությունները ոչ այլ ինչ են, քան լուրեր: Այդ մասին, «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է Հեյդար Ալիեւը ադրբեջանական «525» թերթին: Դրանից առաջ Նախիջեւան կատարած իր այցի ընթացքում ունեցած ելույթներում, Ադրբեջանի ղեկավարը հաստատել էր հաղորդագրություններն այն մասին, որ մոտ օրերս կարող է կայանալ իր հայ գործընկեր Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցությունների հերթական փուլը, սակայն չէր նշել հանդիպման վայրն ու տեղը: Նախօրեին Սադարակի շրջանում լուրեր էին տարածվել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների առաջիկա հանդիպման վերաբերյալ, եւ այդ հաղորդագրությունները ոչ պաշտոնապես հաստատել էին նախագահի պաշտպանության ծառայությունում: Սակայն ինքը Ալիեւը հերքել է այգ հաղորդագրությունները:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: