AM
29 January 2024 - 12:47 AMT

Ռուբեն Սիմոնյանը՝ ԲՏԱ փոխնախարար

Ռուբեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռուբեն Սիմոնյանին 2024 թվականի փետրվարի 1-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ԲՏԱ նախարարի տեղակալի պաշտոնակատար Դավիթ Սահակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սահակյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ։