AM
18 June 2002 - 19:18 AMT

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ԻԼՅԱ ԿԼԵԲԱՆՈՎԻ ԱՅՑԸ ԵՐԵՒԱՆ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսաստանյան հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահ, արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովի այցը Հայաստան, որը նախատեսված էր հունիսի 20-ին, հետաձգվում է: Այդ մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար, վերոհիշյալ հանձնաժողովի հայկական համանախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` այժմ Կլեբանովը Ռուսաստանի նախարարների կաբինետի հետ ճշտում է պայմանավորվածությունների շրջանակը, որոնք կքննարկվեն Երեւանում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Իլյա Կլեբանովի առաջիկա այցի ընթացքում Երեւան «անպայման կստորագրվեն կոնկրետ փաստաթղթեր»: Խոսքը գնում է «ակտիվները պարտքի դիմաց» սխեմայի իրականացման մասին, որը կկատարվի Ռուսաստանին Հայաստանի պետական պարտքի դիմաց 100 մլն դոլար չափով մի շարք հայկական ձեռնարկությունների հանձնման միջոցով:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: