2024-ի հունվարին զբոսաշրջկների թիվը 2023–ի նույն ամսվա համեմատ նվազել է։ 2024թ. հունվարին Հայաստան է այցելել 154,000 զբոսաշրջիկ, հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։
2023թ․ հունվարին զբոսաշրջիկների թիվը եղել է 159,000։
«Համեմատության համար նշենք, որ 2023թ․ հունվարին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել էր 159,000, իսկ 2022թ․ հունվարին՝ 94,000»,–ասվում է հաղորդագրության մեջ։
2024-ի հունվարին ամենամեծ թվով զբոսաշրջիկներ են եկել ՌԴ–ից՝ 45%, Վրաստանից՝ 13%, Իրանից` 6%, Հնդկաստանից՝ 3%: