AM
22 February 2024 - 07:35 AMT

Կարեն Զաքարյան. Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է

Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է։ Այդ մասին այսօր Civilnet-ի հետ զրույցում ասել է «Ֆինարմ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը։

Փորձագետը մասնավորապես նշել է, որ բանկերի դեպքում գործարքի գինը որոշակի առանձնահատկություններ ունի։ Օրինակ, Ամերիաբանկի դեպքում գնի և կապիտալի հաշվեկշռային արժեք հարաբերակցության գործակիցը մոտավորապես 0․7 է։

«Շատ խոշոր անգլիական բանկ կա, որը, ի տարբերություն Ամերիաբանկի, ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայում՝ Barclays-ը, այսօր վաճառվում է 0․33 գործակցով։ Կամ ղազախական բանկերը, որ կրկին ցուցակված են Լոնդոնի բորսայում, մոտավորապես նույն գործակիցներն ունեն։ Այս բոլոր փաստերը հաշվի առնելով՝ ես կարծում եմ, որ այս գործարքի գինը տրամաբանված է»,–ասել է նա։