Անհրաժեշտ պահանջները չկատարելու հետեւանքով ՈՒԵՖԱ-ն արգելել է ադրբեջանական ֆուտբոլային ակումբներին մասնակցել 2002-2003 թվականների եվրոպական գավաթների խաղերին: Ինչպես տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը, այդ մասին ասվում է Ադրբեջանի Ֆուտբոլային ֆեդերացիաների միավորմանն ուղղված ՈՒԵՖԱ-ի ղեկավարության նամակում: «Քանի որ Ադրբեջանում չի ավարտվել տեղի առաջնությունը, ձեր ակումբների մասնակցությունը եվրոպական գավաթների խաղարկությանը հնարավոր չէ»,- նշված է նամակում: Հիշեցնենք, որ ադրբեջանական ֆուտբոլոի ճգնաժամը սկսվել է այն բանից հետո, երբ մի շարք ֆուտբոլային ակումբների ղեկավարներ փորձել են տեղի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին պաշտոնանկ անել` մտադրվելով կազմակերպել երկրի ալտերնատիվ առաջնություն: Սակայն այդ փորձերը հանդիպեցին ՈՒԵՖԱ-ի վճռական դիմադրությանը: Չնայած վերջինիս բազմիցս արված զգուշացումներին, երկրի իշխանությունների կողմից աջակցվող «խռովարար» ակումբների ղեկավարնեը հրաժարվեցին կատարել ֆուտբոլի միջազգային կազմակերպության պահանջները:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: