AM
17 June 2002 - 18:14 AMT

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃՆՇՈՒՄԸ

Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը սպառնում է ազգային փոքրամասնությունների քաղաքական եւ տնտեսական ճնշումը: Այդ մասին, ըստ «Արմինֆո» գործակալության տեղեկացմամբ, ասվում է տարածշրջանի երկրներում վերջերս հետազոտություններ կատարած ազգային փոքրամասնությունների հարցերով Միջազգային խմբի զեկույցում: Ինչպես նշվում է զեկույցում, էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներն այստեղ զրկված են ցանկացած մասնագիտությանը տիրապետելու հնարավորությունից եւ երկրի քաղաքական կյանքին մասնակցելուց: Խմբի ղեկավար Մարկ Լաթթիմիերի խոսքերով` իրավիճակը լարված է դառնում հատկապես Ադրբեջանում եւ Վրաստանում: Նրա խոսքերով` խնդիրը ավելին սրել են այդ տարածաշրջանում չեչեն գրոհայինների նկատմամբ Ռուսաստանի գործողությունները եւ ԱՄՆ-ի գործողությունները իսլամական ահաբեկչության հանդեպ: Նա ընդգծել է Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրության կենտրոնացման անհրաժեշտության մասին: Լաթթիմիերի խոսքերով` մի երկրում անվտանգության ամրապնդման գործողությունները, եթե դրանք կազմակերպված են «ոչ ճիշտ», կարող են ազդել տարածաշրջանային իրավիճակի կայունացմանն ամբողջովին:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: