AM
8 May 2009 - 08:59 AMT

Համաշխարհային բանկը կվարկավորի Հայաստանում ճանապարհային շինարարությունը

Համաշխարհային բանկը մտադիր է Հայաստանի կառավարությանը տրամադրել 36 մլն դոլարի չափով վարկ` երկրի տարածքում ճանապարհային շինարարության իրականացման համար: Այդ մասին հաղորդել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը հինգշաբթի օրը կայացած կառավարության նիստում:

Նախատեսվում է, որ վարկի տրամադրումը մեծամասամբ կախված կլին բանկի կողմից 25 մլն դոլարի չափով ֆինանսավորված 2009 թվականին գյուղական ճանապարհների 100 կմ վերականգնումից:

Այդ առնչությամբ, Գուրգեն Սարգսյանը կոչ է արել շտապելու տվյալ աշխատանքների իրականացման հարցում` ճանապարհային շինարարության համար երկրորդ վարկի ստացումն արագացնելու նպատակով:

Մինչդեռ, Զարգացման միջազգային ասոցիացիայի (IDA) հատկացրած վարկերը, տրամադրվում են 20 տարի ժամկետով, 0.75 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկի մարման առաջին 10 տարիների ընթացքում: