AM
10 April 2024 - 11:56 AMT

Իրանը վերականգնել է իր տարածքով ՀՀ-ից խոշոր եղջերավորների տարանցումը

Իրանը վերականգնել է երկրի տարածքով Հայաստանից խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրումը, հայտնում է ՍԱՏՄ-ն։

Կենդանիներն Իրանի տարածքով պետք է անցնեն առանց կանգառի կամ բեռնաթափման իրավունքի։

Նշվում է, որ որոշումը կայացվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում։