AM
17 June 2002 - 15:58 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՕՈՒ-Ը ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Հայաստանի հակաօդային ուժերը պատրաստ են պաշտպանել պետության սահմանները: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը անցած կիրակի Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում կայացած տոնակատարությանը, որը նվիրված էր ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության հիմնադրման 10-ամյակին: Նախարարը բարձր գնահատեց հայ օդաչուների վարպետությունը, ինչը ներկայացվել էր «Էրեբունի» օդանավակայանում ցուցադրական թռիչքների ընթացքում: ՀՀ ՌՕՈՒ-ի ունեցած ավիատեխնիկան համապատասխանում է ժամանակակից պահանջներին, սակայն կգա ժամանակը, երբ անհրաժեշտություն կառաջանա դրանց նորացման համար: Այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանը նշել է, որ հատկապես այդ խնդիրն է ամենադաժվարիններից մեկը մեր պետության համար: Նախ եւ առաջ դա պայմանավորված է նրանով, որ այժմ տեխնիկան շատ թանկ է:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: