Գյումրիում սկսվել է Հայաստանի ռազմաօդային ուժերի ավիատեխնիկայի վերանորոգման գործընթացը: Ինչպես տեղեկացրել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, հայկական կողմին ռազմական տեխնիկայի վերականգնանն օգնում է Ռուսաստանի կառավարությունը: «Նկատի ունենալով, որ ՀՀ ՌՕՈՒ -ն զինված է ռուսաստանյան արտադրության տեխնիկայով, իսկ Հայաստանում չեն արտադրվում անհրաժեշտ սարքավորումներ, Ռուսաստանի գործընկերներն այդ հարցում մեզ օգնություն են ցուցաբերում»,- նշել է նախարարը: Ըստ այնմ նա հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է ընդունել ռազմական, հատկապես ավիատեխնիկայի նորացմանն ուղղված ցանկացած օգնություն, ով պատրաստ է այն ցուցաբերել:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: