Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։
Ապրիլի 30-ին ԿԲ խորհրդի նիստ է գումարվել։
«Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքն էլ սահմանվել է 9.75%»,– ասված է հաղորդագրությունում։
Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը 6.75% է։
Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով և սահմանվել 8.5%։