AM
17 June 2002 - 14:19 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՎԱՐՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հայաստանը մասնակցում է Վրաստանում այսօր սկսված ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որն անցկացվում է «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Սա հայ զինվորականների մասնակցությամբ առաջին զորավարժություններն են, որտեղ կմշակվեն խաղաղարական օպերացիաների ժամանակ անցկացվող համատեղ գործողություններ: Նրանցում մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ 6 երկրներ` Կանադան, Հունաստանը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ, Հունգարիան, ինչպես նաեւ 9 գործընկեր-պետություններ` Հայաստանը, Ավստրան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Լիտվան, Մոլդովան, Ռումինիան, Ուկրաինան: Ինչպես տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նման դաշտային զորավարժություններ անց են կացվում ամեն տարի, որոնց նպատակն է բարձրացնել ՆԱՏՕ-ի եւ գործընկեր-երկրների միջեւ փոխհամագործակցության արդյունավետությունը: Նշենք, որ հաջորդ զորավարժությունները, որոնք նախատեսված են 2003 թվականին, կանցկացվեն Հայաստանում:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: