«ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ընկերությունը, որը հանրապետության տարածքում գազամատակարարման ներտնային համակարգում տեխնիկական ծառայություն է իրականացնում, 2009-ի առաջին եռամսյակում կատարել է 296 741 ստուգիչ այց, հաղորդում է «ՀայՌուսԳազարդի» մամլո ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, տեխնիկական սպասարկում իրականացվել է 265097 բնակարաններում, ինչը կազմում է նախատեսված քանակության 61.4 տոկոսը: Միեւնույն ժամանակ 38 032 բաժանորդ չի սպասարկվել փակ դռների պատճառով: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել են 63 159 համապատասխան ակտեր:
«ՀայՌուսԳազարդի» ՓԲԸ-ը ստեղծվել է 1997-ին: «Գազարդ» ԲԲԸ-ի բաժինը ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության բաժինը` 20 տոկոս: Ընկերությունը ռուսական բնական գազի առաքման եւ տեղաբաշխման մենիշխան է Հայաստանի ներքին շուկայում: Հայաստան գազ ներմուծվում է Վրաստանի տարածքով: