ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ու Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը Երևանում տեղի ունեցած հանդիպմանը խոսել ենք պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության շրջանակներում ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի, ՀՀ-ն ներդրումների համար գրավիչ միջավայր դարձնելու անհրաժեշտության, հոկտեմբերին Երևանում կայանալիք «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին» (WCIT) հայտնի գործիչների մասնակցության մասին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախարարը։
«Ողջունելով անվանի հայրենակցիս` խոսել եմ տնտեսության բոլոր ոլորտներում հայկական սփյուռքի կարևոր դերակատարության մասին՝ ի նպաստ ՀՀ-ի առաջընթացի։ Ներկայացրել եմ ԲՏԱ նախարարության կողմից համակարգվող ոլորտները, իրականացվող ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները:
Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը՝ հատկապես գիտության և գիտահետազոտական ուղղություններով, պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը»,–ասվում է գրառման մեջ։