Հայաստանի նախագահության ընթացքում Սեւծովյան տնտեսական համագորածկցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ երկրների գործունեությունը տրանսպորտի ոլորտում եղելէ նպաստավոր, ասել է Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանը Երեւանում ընթացող ՍԾՏՀԿ մասնակից երկրների միջազգային փոխադրողների ասոցիացիաների միության գլխավոր վեհաժողովի 15-րդ հանդիպման ժամանակ բացառությամբ Ադրբեջանի, Սերբիայի ու Հունաստանի: «Հայաստանի նախագահության ընթացքում ընդունվել են հռչակագրեր, որոնք ուղղված են տարածաշրջանում տրանսպորտային գործընթացների կատարելագործմանը»,-նշել է Սարգսյանը:
Ըստ նախարարի, Հայաստանի կառավարությունը շահագրգիռ է պրոֆեսիոնալ վարորդների համար վիզային ռեժիմների պարզեցման հարցում, ինչը թույլ կտա առավել դյուրին դարձնել բեռների փոխադրումը, բացի այդ Հայաստանն անցնում է Թույլատրական համակարգի ՍԾՏՀԿ բոլոր երկրների ու տարածաշրջանների հետ: Ենթակառուցվածքների զարգացմանը նպաստող այլ խնդիրների թվում խոսվել է նաեւ բեռների զննման սարքավորումների կատարելագործման, միջազգային չափանիշներով ճանապարհների, ընդ որում, ոչ միայն հանրապետական, այլ նաեւ տարածաշրջանային եւ գյուղական նշանակության ճանապարհների վերականգնման ու կառուցման անհրաժեշտության մասին: Առաջնահերթ խնդիրների թվում նա նշելէ երկրի հյուսիսն ու հարավը` Իրանի սահմանից մինչ Վրաստանի սահմանը, իրար միացնող ճանապարհի կառուցումը, ինչպես նաեւ տրանսպորտային օրենսդրության ներդաշնակեցումը: «Այս ծրագրերի իրականացումը կնպաստի նեթակառուցվածքների մրցունակության բարձրացմանն ու բեռների անցման գործընթացի պարզեցմանը»,-նշել է Սարգսյանը:
ՍԾՏՀԿ-ն ստեղծվել է դեռեւս 1992թ.: Ներկայումս ՍԾՏՀԿ մշտական անդամներ են Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան:
Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀԿ նախագահող երկրի պարտավորությունները 2008թ. նոյեմբերին, որոնց ժամկետը սպառվեց է 2009թ. ապրիլի 30-ին: