Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան մայիսի 31–ին տեղի ունեցած հանդիպմանը կարևորել են արդյունավետ և կառուցողական փոխգործակցությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ ընդլայնելու դրա ուղղությունները:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը, հայտնում է Ֆինանսների նախարարությունը։