Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Երևանում։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։
Նա այդ մասին ասել է բելառուսական Նեսվիժ քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Խորհրդի հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Երևան քաղաքում», – Բելառուսի Մինսկի մարզի նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Եվրասիական միջկառավարական խորհուրդը, որին անդամակցում են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, ապահովում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների կատարումն ու վերահսկումը, որի անդամներն են միության երկրների ղեկավարները։ ԵՄԿԽ-ի հանդիպումներն անցկացվում են տարեկան առնվազն երկու անգամ: