Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության կառույցում ստեղծված` մեսխեթցի թուրքերի հիմնահարցով զբաղվող, հատուկ խումբը լիազորություն է ստացել բանակցությունների մեջ մտնել պաշտոնական Անկարայի հետ` 1944 թվականին Վրաստանից բռնագաղթված էթնիկ թուրքերի հետագա ճակատագիրը որոշելու համար: Միեւնույն ժամանակ, ծառայության ղեկավարությունը պնդում է, որ Վրաստանը պետք է կատարի Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած իր պարտավորությունները: Հիշեցնենք, որ պաշտոնական Թբիլիսին պարտավորվել է տասը տարվա ընթացքում լուծել հայաբնակ Սամցխե-Ջավախքի նահանգ մեսխեթցի թուրքերի վերադառնալու հարցը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: