AM
21 June 2024 - 13:41 AMT

Դրամաշնորհային մրցույթ՝ գյուղական տուրիզմի զարգացման համար

Ակբա Ֆեդերացիան և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են 2024թ. «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագիրը:

Դրա շրջանակում այս տարի հայտարարված առաջին՝ «Կանաչ հյուրատուն» դրամաշնորհային մրցույթի նպատակն է գյուղական վայրերում գործող հյուրանոցներում և հյուրատներում խթանել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։

Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ հյուրանոցներն ու հյուրատները.

– գտնվում են գյուղական վայրում,

– պատկանում և կառավարվում են տեղի բնակիչների կողմից,

– ունեն առնվազն 5 սենյակ,

– ունեն բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման փորձ։

Դրամաշնորհային մրցանակի չափը կազմում է՝

– 3,000,000 ՀՀ դրամ (1-ին հորիզոնական),

– 2,000,000 ՀՀ դրամ (2-րդ հորիզոնական),

– 1,000,000 ՀՀ դրամ (3-րդ հորիզոնական):

Դրամաշնորհային մրցույթին հնարավոր է դիմել մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը։

Դիմում հայտը հնարավոր է լրացնել կայքում։

Հաղթողները հնարավորություն կստանան օգտագործել մրցանակներն ըստ իրենց հայեցողության։

Հարցերի դեպքում կարելի է զանգահարել +37444599949 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլ. հասցեին։

Ծրագրի շրջանակում առաջիկայում կկայանա ևս 2 մրցույթ։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: