Հայաստանում գտնվող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հանդիպել է «Սինոփսիս» և «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունների հետ՝ քննարկելու ԱՄՆ ՄԶԳ-ի հետ նրանց փոխգործակցությունը Հայաստանում «Առաջադեմ հետազոտությունների կենտրոնի» ստեղծման նպատակով:
«Մենք հանձնառու ենք նպաստել Հայաստանի տնտեսական և թվային անվտանգությանը՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում շարունակական ներդրումների միջոցով»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն արդեն երկու տասնամյակ աջակցում է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտին՝ գործակցելով ամերիկյան ընկերությունների և Հայաստանի կառավարության հետ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Փաուերի այս այցով ԱՄՆ–ն վերահաստատում է իր հաստատակամ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական դիմակայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այցի ընթացքում նա կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղհասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և գործարար ոլորտի առաջնորդների հետ: