AM
16 July 2024 - 07:41 AMT

Ֆասթ Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 10 մլրդ դրամով

Ֆասթ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 10 մլրդ դրամով: Համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է 2024 թվականի մայիսի 21-ի Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի ժամանակ։

Կապիտալի համալրումն իրականացվել է Բանկի բաժնետերերի՝ Վահե և Վիգեն Բադալյանների կողմից, և պահպանվել է բաժնեմասերի հավասարաչափ հարաբերակցությունը։

Համալրման արդյունքում Ֆասթ Բանկի կանոնադրական կապիտալն այժմ ավելի քան 40 մլրդ դրամ է, իսկ ընդհանուր կապիտալը՝ ավելի քան 66 մլրդ դրամ:

Կանոնադրական կապիտալի համալրումը զարկ կտա Ֆասթ Բանկի դինամիկ աճին, կուղղվի նորագույն տեխնոլոգիաներում ներդրումների ավելացմանը և կնպաստի սպասարկման որակի բարելավմանը: