«1000 ու 1 SMS» սակագնային պլանի բաժանորդները կարող են ընդամենը 5 դրամ սակագնով ուղարկել ամսական մինչեւ 1001 ներցանցային SMS: Իսկ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Իմ Աշխարհը» ցուցակում ներառված հեռախոսահամարներ կատարվող զանգերի սակագինն է ընդամենը 20 դրամ/րոպե:
Ամսվա ընթացքում 1001-ից ավելի ներցանցային SMS ուղարկելու դեպքում, 1002-րդ հաղորդագրությունից սկսած, յուրաքանչյուր SMS-ի արժեքը կազմում է 20 դրամ:
«1000 ու 1 SMS» սակագնային պլանն ստեղծված է հատուկ լսողական եւ խոսակցական խնդիրներ ունեցող բաժանորդների համար: Այն վերջիններիս ընձեռում է առավել լիարժեք շփման հնարավորություն` թույլ տալով SMS-ների միջոցով լրացնել ձայնային շփման բացը, ասվում է ընկերության կայքէջում: