AM
14 June 2002 - 18:15 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԻՏԱԼԻԱ

Հայաստանի արտաքին գործերի նախարարը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Հռոմ: Իտալիայի մայրաքաղաքում կկայանան Վարդան Օսկանյանի բանակցությունները այդ երկրի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բոնիվերիի, արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սելվայի, նախկին վարչապետ, սենատոր Ջուլիո Անդրեոտտիի եւ արտերկրում իտալական ներդրումների ռիսկի ապահովագրման գործակալության տնօրեն Թելլինիի հետ: Նախատեսվում է երկակի հարկումը բացառելու եւ հարկերի վճարումից խուսափելու հետ պայքարի միջոցների մասին միջկառավարական համաձայնագրերի ստորագրում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: