AM
25 July 2024 - 08:13 AMT

ՀՀ-ն $200 մլն վարկ է վերցնում Քաջարանի թունելի կառուցման համար

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը 200 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին` Հյուսիս–Հարավ մայրուղու շրջանակում Քաջարանի թունելի կառուցման համար։ Նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի չզեկուցվող հարցերի ցանկում։

Ծրագրի նպատակն է տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացումն ու վթարայնության նվազեցումը Հյուսիս-Հարավ միջանցքի հատվածում։

Նախատեսվում է իրականացնել Քաջարանի մոտ 7.0 կմ երկարությամբ թունելի կառուցման և գոյություն ունեցող Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մոտ 4 կմ (Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի խաչմերուկ) երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքներ:

Քաջարանի թունելի շինարարության համար նախատեսվում է օտարել մոտ 160 հողամաս:

Աշխատանքները նախատեսված է ավարտել 6 տարվա ընթացքում։

Համաձայնագիրը պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից։