AM
25 July 2024 - 09:59 AMT

Արմավիրում «Թումո» կենտրոն կկառուցվի․ Գործադիրը հողամաս է նվիրել

Արմավիրում «Թումո» կենտրոն կկառուցվի։ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի և Արմավիր համայնքի ղեկավարի միջև ձեռք է բերբել համաձայնություն, ըստ որի Արմավիրի Բաղրամյան 9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն համարվող հողամասը և նրա վրա առկա վթարային շինությունը՝ նախկին մանկապարտեզը նվիրատվության կարգով տրամադրում են հիմնադրամին։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով նախագիծը կառավարության նիստում, տեղեկացրել է, որ, ըստ Հողային օրենսգրքի, կառավարությունը պետք է համաձայնություն տա, որպեսզի համայնքը կարողանա հող նվիրաբերել, հայտնում է Panorama.am-ը։

Նա հավելել է, որ նվիրատվությունը կատարվում է պայմանով, որ այնտեղ կկառուցվի «Թումո» կենտրոն։

Նա հայտնել է, որ կենտրոնի համար նախատեսվում է ծախսել մոտ 530 մլն դրամ։

Նախարարաը տեղեկացրել է, որ ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը կենտրոնը բացել, որտեղ կսովորի մինչև 3800 շահառու։

Հայաստանում բացվել է 5 «Թումո» կենտրոն և 34 «Թումո-տուփ», որտեղ հաճախում են 25000 շահառու։