Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Այցելել եմ Արմավիրի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված և ընթացքի մեջ գտվնվող ծրագրերին»,–գրել է նա։ :
Առաջին կանգառը Փարաքարի միջնակարգ դպրոցում էր, որի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 1,979 մլրդ դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից:
Նոր դպրոցը նախատեսված է 576 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:
Փաշինյանն արձակուրդի մեջ է մինչև օգոստոսի 12–ը։