AM
26 July 2024 - 14:47 AMT

Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում

Sevan Startup Summit-ն ամենամյա վրանային բիզնես ֆորումը կրկին իր շուրջ է համախմբել նորարար ստարտափների, ձեռներեցների, ներդրողների և մենթորների ամբողջ աշխարհից:

Team Telecom Armenia-ն դարձել է այս միջոցառման տեխնոլոգիական գործընկերը՝ նպատակ ունենալով ոգեշնչելու երիտասարդ տաղանդներին և ամրապնդելու Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց:

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ելույթ է ունեցել «էլեկտրոմոբիլների ապագան Հայաստանում. ինչպես պետք է փոխել ենթակառուցվածքները» թեմայով։ Նա ներկայացրել է ընկերության նոր՝ Team Energy պրոդուկտը, որը կարելի է ասել՝ մեծ ընկերության ներսում դարձել է «ստարտափ»։

«Էլեկտրամոբիլների ապագան Հայաստանում կախված է ոչ միայն տեխնոլոգիաներից, այլև մեր պատրաստակամությունից՝ փոխելու ենթակառուցվածքները և մտածելակերպը: Team Energy-ի միջոցով մենք ձգտում ենք ստեղծել մի էկոհամակարգ, որտեղ էլեկտրամոբիլների օգտագործումը դառնում է ոչ միայն հնարավոր, այլև գերադասելի: Մեր նպատակն է ոչ միայն հեշտացնել էլեկտրամոբիլների օգտագործումը, այլև ձևավորել կայուն զարգացման մշակույթ»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Սևանյան այս ֆորումը լուրջ դերակատարում է ունեցել Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ձևավորման և զարգացման գործում։ Այն վերջերս ձեռք է բերել միջազգային համբավ և անցկացվել Արաբական Միացյալ Էմիրություններում և Հնդկաստանում՝ Սիսայդ Ստարտափ Սամմիթ անվան ներքո։ Այս տարի Սամմիթի շրջանակում անցկացվել է Sevan EV Rally 2024–ը, որի մասնակից էլեկտրական ավտոմեքենաների լիցքավորումն իրականացվում էր հատուկ ավտովազքի համար տեղադրված Team Energy արագ լիցքավորման կայաններում։ Միջոցառման նպատակն էր ուշադրություն հրավիրել Սևանի էկոմիջավայրի վրա և խթանել էլեկտրամեքենաների տարածումը:

Sevan Startup Summit-ի տնօրեն Վահագն Ռափյանի խոսքով՝ նոր միջոցառումների անցկացմամբ իրենք փորձում են Սամմիթն ավելի ներառական դարձնել և նոր ինդուստրիաներ ներգրավել։

«Արդեն մի քանի տարի է, ինչ Team-ն աջակցում է մեզ և բավականին լուրջ ենթակառուցվածք ենք ստեղծել երկու տարվա ընթացքում՝ ապահովելով Wi-Fi ծածկույթ այս հսկայական տարածքում»,-ասել է նա։

Team Energy լիցքավորման 64 կայան տեղակայված է Հայաստանի ամբողջ տարածքում։ Հավելվածն օգտագործում է օրական մոտ 1000 մարդ, իսկ վերջին վեց ամսվա ընթացքում կրկնապատկվել է բաժանորդների կողմից կՎտ-ների օգտագործումը։ Լիցքավորման կայաններն ապահովում են մինչև 160 կՎտ հզորություն և նախատեսված են ցանկացած մակնիշի էլեկտրական մեքենաների համար: Team Energy հավելվածի միջոցով հնարավոր է գտնել մոտակա լիցքավորման կետերը, կատարել լիցքավորում և վճարել կցված քարտի միջոցով, իսկ եթե Team Telecom Armenia-ի բաժանորդ եք` նաև Team-ի հեռախոսահամարի հաշվեկշռից։ Հավելվածը հասանելի է App Store-ում և Play Market-ում: