AM
14 June 2002 - 18:14 AMT

ՎՈՒՈՒԱՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍՎԵԼ Է

Ուզբեկստանը պաշտոնապես հայտարարել է ՎՈՒՈՒԱՄ միավորումից, կազմված ԱՊՀ այն երկրներից, որոնք չեն մտնում Կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագրի մեջ, դուրս գալու մասին: Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Աբդուլազ Կոմիլովը հայտարարել է, որ պաշտոնական Տաշքենթին ի սկզբանե գրավում էին այդ տարածաշրջանային կազմակերպության տնտեսական հեռանկարները: Սակայն, նրա խոսքերով, «տնտեսական նախագծերը իրականացնելուց առաջ, անհրաժեշտ է լուծել ներքին եւ միջպետական բնույթի մի շարք հիմնախնդիրներ»: Բաքվի ԶԼՄ-ները հատուկ ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ Ուզբեկստանի ղեկավարները ՎՈՒՈՒԱՄ-ից դուրս գալու իրենց որոշման մասին հայտարարել են Տաշքենթ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի այցից անմիջապես հետո: Ադրբեջանի մայրաքաղաքում Ուզբեկստանի ղեկավարության քայլը իսկական շոկ է առաջացրել: Նշենք, որ վերջերս առավել հստակ է արտահայտվում ՎՈՒՈՒԱՄ-ը լքելու Մոլդովային ցանկությունը, քանի որ այն աստիճանաբար վերածվում է, իրեն Ռուսաստանի շահերին հակադրող, քաղաքական դաշինքի: Եթե Մոլդովան նույնպես դուրս գա կազմակերպությունից, նրա շարքերում կմնան միայն Վրաստանը, Ադրբեջանը եւ Ուկրաինան: Իսկ կազմակերպության անվանումը ՎՈՒՈՒԱՄ-ից կվերափոխվի ՎՈՒԱ-ի:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: