Հուլիսի 23-ին բացվել է Evocabank-ի նոր՝ թրենդային և գերժամանակակից լուծումներով «Կիևյան» մասնաճյուղը, որը տեղակայված է Կիևյան 11ա հասցեում։
Այսուհետ Evocabank-ի հաճախորդները կսպասարկվեն «Կիևյան» մասնաճյուղի ընդարձակ, հարմարավետ և նորագույն տեխնիկայով հագեցած սրահում։
Բանկի աշխատակիցները հաճախորդներին կմատուցեն բանկային բոլոր ծառայությունները՝ Evoca քարտերի բացում և տրամադրում, բանկային փոխանցումների իրականացում, վարկերի տրամադրում և այլն:

Հաճախորդների ժամանակը խնայելու համար՝ մասնաճյուղում տեղադրված են նաև՝
– Վճարային տերմինալ
– Արտարժույթի փոխանակման տերմինալ
Հաճախորդները հնարավորություն կունենան կատարել մի շարք բանկային գործարքներ՝ առանց Բանկի աշխատակցին մոտենալու և հերթերում ժամանակ կորցնելու։

«Կիևյան» մասնաճյուղի աշխատանքային ժամերն են՝
– Երկուշաբթիից ուրբաթ՝ 09։30-17։00
– Շաբաթ օրերին՝ 10։00-14։00
