ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ասուլիսում, մեկնաբանելով բյուջե հարկերի 116.6 մլդ դրամ քիչ հավաքագրելու փաստը, ասել է, որ, իր կարծիքով, բյուջեի թերհավաքագրումը ոչ ճիշտը պլանավորման հետևանք է։
«Թերհավաքագրումը պայմանավորված է պլանավորվածի համեմատ ավելի թույլ տնտեսական ցուցանիշներ ունենալով»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։
Նա արձանագրել է, որ պետք է դիտարկել, թե արդյոք կառավարությունը ճիշտ էր պլանավորել այդ ամենը՝ հարկային հնարավոր մուտքերը և հաշվի առել ռիսկերը։ ԿԲ նախագահը կարծիք է հայտնել, որ դա պլանավորման հետ կապված խնդիրների հետևանք է, այլ ոչ թե՝ տնտեսության։
Գալստյանը հայտնել է, որ բյուջեում կա տարածք դեֆիցիտը մեծացնելու և պարտք ներգրավելու համար, այդ պատճառով էլ թերհավաքագրումների պատճառով պետական ծախսերի էական կրճատում չի լինի։
Անդրադառնալով պետական ծախսերի վրա բյուջեի թերհավաքագրումների ազդելու մասին հարցին՝ ԿԲ նախագահն ասել է. «Մենք տնտեսական աճ չենք կանխատեսում, շուկայի կանխատեսումները որ նայում ենք՝ նույն 6 %-ի տնտեսական աճ են կանխատեսում»։