AM
31 July 2024 - 11:35 AMT

ՄՊՀ. Կաթնամթերքի շրջանառության ոլորտում գրանցված խախտումների քանակը նվազել է

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտնել է, որ կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է։ 2023 թվականին իրականացված ուսումնասիրության արդյունքում ստուգված 18 ապրանքից միայն մեկի մասով է խախտում հայտնաբերվել։

Նշվում է, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2020 թվականին ոլորտում լայնածավալ ուսումնասիրություն էր իրականացրել և պարզել, որ արտադրողները մակնշման միջոցով փորձել էին սպառողների մոտ թյուր տպավորություն ստեղծել, որ նրանք կաթնային յուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների փոխարեն ձեռք են բերում կաթնային մթերքներ․ տեղեկացնում են ՄՊՀ-ից։

Հաջորդող տարիներին ՄՊՀ-ն հետևողականորեն ուշադրության կենտրոնում է պահել ոլորտը, ինչն ունեցել է իր դրական ազդեցությունը։